Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Ուսանողուհին ցողացիր-պահպանակ է ստեղծել. med.news.am

Ուսանողուհին ցողացիր-պահպանակ է ստեղծել. med.news.am

Ուսանողուհին Նյու Յորքից՝ Միշել Չուն, նոր ցողացիր-պահպանակ է ստեղծել, որը դուր կգա շատ տղամարդկանց, քանի որ այս պահպանակը, ի տարբերություն դասականներին, գրեթե անհարմարություններ չի պատճառում եւ ցողացրվում է առնադամի վրա:

Տղամարդկանց մեծամասնությունը պահպանակ օգտագործել չի սիրում, քանի որ դրանք դժվար է կրել, երբեմն նրանք սեղմում են, ինչի պատճառով էրեկցիան անհետանում է: Դեռեւս 2008-ին Ժան Վինչենց Կրաուզեն հանդես եկավ այսպես կոչված ցողացիր-պահպանակի գաղափարով, եւ ահա հիմա Pratt Institute-ում դիզայն ուսանող Միշել Չուն ներկայացնում է այս պահպանակի իր տարբերակը՝ Girlplay: Այս պահպանակը ցողացրվում է առնանդամի վրա՝ պաշտպանելով ճիշտ այնպես, ինչպես դասական պահպանակը:

Միշելը պնդում է, որ այս պահպանակից օգտվելը շատ ավելի դյուրին է եւ հաճելի, քանի որ այն պետք չէ հագնել:

Ցողացիր-պահպանակի առաջին կոնցեպտը, որը պատկանում էր Կրաուզեին, ենթադրում էր լատեքսի օգտագործում: Սակայն այն այդպես էլ մասսայական արտադրության մեջ չմտավ, քանի որ լատեքսը չորանալու համար երկար ժամանակ էր պահանջում: Արդյունքում տղամարդիկ ստիպված էին լինում սպասել մոտ երեք րոպե սեքսով զբաղվելուց առաջ:

Միշել Չուն վերածնեց այս գաղափարաը՝ մի փոքր փոխելով պահպանակի կազմը, ինչի շնորհիվ այն շատ ավելի արագ է չորանում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. joyreactor.cc
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ